Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ

Տղամարդիկ ավելի հեշտ են խախտում բարոյականության կանոնները, քան կանայք, երբ առերեսվում են մրցակցությանը, որում առկա ձախողումը կարող է թուլացնել նրանց տղամարդկության զգացումը, - գրում է The Dailymail պարբերականը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց վարքում առկա անազնվությունը կապված է սոցիալ–մշակութային ենթատեքստի հետ, պնդում է հոգեբանության պրոֆեսոր Սինդի Մեյը:

Հիմնականում սուտը կիրառվում է այն ոլորտներում, որտեղ հաջողությունը ուղղակիորեն ասոցացվում է տղամարդկային ուժի հետ:

Գիտնականները նաև պնդում են, որ տղամարդիկ ավելի են հակված փուչ խոստումների, սաբոտաժի և աղավաղված տեղեկություն տրամադրելուն, քան կանայք:

Այս ամենը մասնավորապես վերաբերում է այն իրավիճակներին, որտեղ առկա է ֆինանսական կարգավիճակի, մասնագիտական դիրքի վտանգը, կամ էլ երբ կպնում են նրա խոցելի տեղերին:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ